Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Ծերություև և երկարակեցություն

Արևելյան երկարակեցության գաղտնիքները

Արևելյան երկարակեցության գաղտնիքները

ankakh.com: Արևելյան բժշկության համաձայն` մարդու երջանիկ գոյությունը 5 դրսևորում ունի. առաջինը երկարակեցությունն է, երկրորդը` հարստությունը, երրորդը` մարմնի առողջությունն ու հոգու հանգստությունը, չորրորդը`  սերն անարատության հանդեպ, 5-րդը` հանգիստ վախճանը:


Երկարակեցությունն անսովոր մի բան չէ արևելյան ժողովուրդների համար, ավելի շուտ` կյանքի նորմ:


Եթե արևմուտքի բժշկությունը մեծ նշանակություն է տալիս դեղորայքային թերապիային, որը ստեղծում է արագ ու արդյունավետ բուժման տպավորություն, իսկ իրականում հիվանդության պատճառը մնում է, ապա արևելյան բժշկությունն այդ հարցում արմատապես տարբերվում է:

 

Եթե մարդու մարմինը դիտարկվի որպես բարդ համակարգ, որը կարողանում է ինքնակարգավորվել, ապա արևելյան բժշկության մեջ առաջին տեղում մարդու կենսակերպն է. «Մենք այն ենք, ինչ ընտրում ենք»: Մարդու հիվանդությունների մեծ մասի  առաջացման պատճառը մարդն ինքն է:

 

Բուժման մեջ մեծ կարևորություն ունի հիվանդության կանխարգելումն ու առողջ կենսակերպը. շարժողական ակտիվությունը, սնունդը, հոգեկան վիճակը ևն:

 

Արևելյան շատ բժիշկներ ու փիլիսոփաներ իրենց գրություններում երկարակեցության գաղտնիքներ են գրառել: Կայսր Ցյանլունը, որը կառավարել է Ցին դինաստիայի դարաշրջանում ու ապրել է մինչև 88 տարի, իր երկարակեցության մասին տրակտատ է թողել:

 

  • Ատամները պետք է անընդհատ մի բան ծամեն, իսկ կոկորդը պետք է անընդհատ թրջվի. պետք է մի քիչ ալկոհոլ խմել, սակայն չհարբել:

  • ոտքերը միշտ պետք է շարժման մեջ լինեն,

  • պարբերաբար ոտնաթաթերի մերսում է հարկավոր անել,

  • մարզել փորն ու գոտկատեղը,

  • չի կարելի խոսել ուտելու ժամանակ,

  • մարդը պետք է ժամանակ առ ժամանակ զբաղվի սեռական կյանքով, սակայն` ոչ հաճախ,

  • սրտին հանգստություն, իսկ հոգուն բերկրանք է հարկավոր:

 

Յանշեն անունով գյուղացին 98 տարեկան հասակում էլ անսովոր ուժ ուներ ու ֆիզիկապես ակտիվ էր: Նա սերունդներին է փոխանցել երկարակեցության իր գաղտնիքը. «Սրտում պետք է հանգստություն լինի, իսկ մկաններում ու ոսկրերում` ուժ, ոտքերում` արագություն, փորում` ոչ մի գրամ յուղ: Ողնաշարը պետք է ուղիղ լինի, տեսողությունն ու լսողությունը` սուր:  Գիտակցությունը պետք է պարզ լինի, իսկ հոգին` զվարթ»:

 

Ասվածն ընդհանրացնելով` կարելի է «երկարակեցության  մի քանի հասարակ կանոն» առանձնացնել:

 

  1. Քնի  ու արթուն ժամանակ ճիշտ ռեժիմ պետք է լինի. հարկավոր է գարնանն ու ամռանը վաղ պառկել քնելու և վաղ էլ արթնանալ:

  2. Չափավորություն սննդում. ոչ մի դեպքում չի կարելի է չափից ավելի ուտել:

  3. Ոտքերը պետք է տաք պահել: Գլխում էներգիայի հոսքը կարող է բարձր ճնշման հանգեցնել: Ճնշումն իջեցնելու համար հարկավոր է  էներգիան ոտնանթաթերն ուղղել, ուստի ոտքերը պետք է  տաք լինեն:

  4. Ձեզ ազատեք անհանգստությունից: Ավելի շատ շարժվեք:

  5. Հետևեք, թե ինչ եք խոսում. հնարավորինս քիչ խոսեք` ընտրելով յուրաքանչյուր բառն ու ասելու ժամանակը:

  6. Ամեն ինչում չափավոր եղեք, ավելորդ, չափազանց շատ զգացմունքները վնասում են:

  7. Անկեղծ ժպտացեք ու սիրտը լցրեք գթասրտությամբ: Դա  ամեն տեսակի բուժումներից էլ լավ է:

  8. Զարգացրեք խելքը: Կատարելագործելով միտքը` կատարելագործում եք սիրտը:

Սկզբնաղբյուր. ankakh.com
Լուսանկարը. wofwom.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ